09:03  ,  20 հունիսի, 2022

«Ժիրոնան» նվաճեց Լա Լիգայի ուղեգիր (ֆոտո)

«Ժիրոնան» վերադարձավ իսպանական Լա Լիգա։ «Տեներիֆեի» հետ փլեյ-օֆֆի երկու խաղում «Ժիրոնան» առաջինն ավարտեց 0։0 հաշվով, իսկ երկրորդում հաղթեց 3։1 հաշվով։

2017-2018 թվականների մրցաշրջանում «Ժիրոնան» առաջին անգամ նվաճել էր Լա Լիգայի ուղեգիր եւ գրավել 10-րդ տեղը, սակայն արդեն հաջորդ մրցաշրջանում դուրս էր մնացել ուժեղագույնների դիվիզիոնից։

«Ժիրոնան» հիմնադրվել է 1930 թվականին, 5 անգամ դարձել է Իսպանիայի երրորդ դիվիզիոնի հաղթող, 1 անգամ առաջինն է եղել երկրորդ դիվիզիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում