19:34  ,  17 հունիսի, 2022

«Տոտենհեմը» 4 տարվա պայմանագիր կնքեց Իվ Բիսումայի հետ

Լոնդոնի «Տոտենհեմը» հայտարարեց «Բրայթոնից» Իվ Բիսումայի տեղափոխության մասին։ Անգլիական ակումբը Մալիի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։

Անգլիական մամուլը գրել էր, որ «Տոտենհեմը» Իվ Բիսումայի տրանսֆերի համար կվճարի 29 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Իվ Բիսուման «Բրայթոնի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում