— Premier League (@premierleague) May 22, 2022
Introducing your 2021/22 #PL Castrol Golden Boot winners...
@MoSalah @Sonny7 pic.twitter.com/lXhsQoUeHF
Անգլիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուներն են փոխչեմպիոն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը եւ չորրորդ տեղը գրաված «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը՝ 23-ական գոլ։
Սալահը երրորդ անգամ ստացավ Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկը»՝ հավասարվելով անգլիացիներ Ալան Շիրերին («Նյուքասլ», «Բլեքբերն») եւ Հարի Քեյնին («Տոտենհեմ»)։
Ռեկորդակիրը Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող, ֆրանսիացի Թիերի Անրին է, որը 4 անգամ է արժանացել Անգլիայի առաջնության «Ոսկե խաղակոշիկի»։
29-ամյա Սալահը 2017-ին իտալական «Ռոմայից» է տեղափոխվել «Լիվերպուլ»՝ Պրեմիեր լիգայի 180 խաղում խփելով 118 գոլ, կատարելով 50 գոլային փոխանցւոմ։ Նրա պայմանագիրը լիվերպուլյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում