00:57  ,  21 մայիսի, 2022

«Ռեալն» ու «Բետիսը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Ռեալը» հյուրընկալեց «Բետիսին»։

Հանդիպումից առաջ թիմերը միմյանց համար կազմակերպեցին պատվո միջանցքներ։ «Բետիսը» «Ռեալին» շնորհավորեց չեմպիոնության, Արքայական թիմն էլ՝ մրցակցին Իսպանիայի գավաթը նվաճելու առթիվ։

Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0։0։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առաջնությունն ավարտեց 86 միավորով։

«Բետիսը» 65 միավորով 5-րդն է եւ հանդես կգա Եվրոպայի լիգայի խմբային փուլում։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ռեալ» - «Բետիս»՝ 0։0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում