Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» մտադիր չէ վաճառել 33-ամյա հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն, որը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ լեհ ֆուտբոլիստն արդեն համաձայնության է հասել կատալոնական ակումբի հետ։
«Լեւանդովսկին անհավանական արդյունավետ է։ Ամեն տարի խփում է անհավանական քանակի գոլեր։ Ինչո՞ւ վաճառենք նրան։ Քիչ են կայուն այդքան շատ գոլ խփող ֆուտբոլիստները։ Չենք գտնի հավասարազոր փոխարինողի։
Մի քանի անգամ արդեն ասել եմ, որ Լեւանդովսկու պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։ Նա կկատարի այն մինչեւ վերջ»,- «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայների խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։
Ավարտված մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել 50 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում