18:34  ,  8 մայիսի, 2022

Գարիկ Կարապետյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն (ֆոտո)

Հայաստանի թիմը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող առաջնության 96 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկրամարտի 370 կգ արդյունքով հռչկավեց երիտասարդների աշխարհի չեմպիոն՝ երկրորդ տարին անընդմեջ:

Պոկում վարժությունը Կարապետյանը պայքարը սկսեց ամենածանր քաշից, երբ բոլոր մասնակիցները գրեթե ավարտել էին մրցելույթները: Առաջին մոտեցմամբ պոկեց 160 կգ, երկրորդով՝ 164 կգ, ապա 170 կգ եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:

Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 190 կգ, երկրորդ մոտեցմամբ հրեց 195 եւ երրորդ՝ 200 կգ: Այս վարժությունում Գարիկ Կարապետյանը բավարարվեց փոքր բրոնզե մեդալով: Երկամարտի 370 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արծաթե մեդալակիր դարձավ մոլդովացի Տուդոր Բրատուն (364 կգ), բրոնզե մեդալակիր եգիպտացի Յասեր Ուսամա Հեմդան (359 կգ):

Ավելի վաղ երիտասարդների աշխարհի առաջնությունում Մելիք Ղուկասյանի գլխավորած թիմից ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ Գառնիկ Չալոյանը (55կգ), արծաթե մեդալակիր Սուրեն Գրիգորյանը (89 կգ) եւ բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյան (67կգ): Հայաստանը թիմից պայքարից մեջ մնաց միայն Պետրոս Պետրոսյանը (102 կգ):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում