Goal for Real Madrid, scored Rodrigo, assit by Benzema. #RealMadrid #ManchesterCity #UCL pic.twitter.com/LNfTlsC4JD
— Alexander (@CR7GOATIN) May 4, 2022
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում պայքարը տեղափոխեցին ավելացված ժամանակ։
Հիմնական ժամանակում Արքայական թիմը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 73-րդ րոպեին աչքի ընկավ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը, որին գոլային փոխանցում կատարեց պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։
RIYAD MAHREZ.#UCL pic.twitter.com/oqFZTRSsel
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 4, 2022
Արքայական թիմը հավասարությունը վերականգնեց հիմնական ժամանակի վերջին րոպեին բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի գոլի շնորհիվ։ 2 րոպե անց Ռոդրիգոն նաեւ դուբլ ձեւակերպեց։
Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» Անգլիայում առավելության էր հասել 4։3 հաշվով։
Մայիսի 28-ին Փարիզում անցկացվելիք եզրափակիչում այս դիմակայության հաղթողի մրցակիցը կլինի անգլիական «Լիվերպուլը», որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել իսպանական «Վիլյառեալին» (2։0, 3։2)։
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2։1 (հիմնական ժամանակ), (առաջին խաղ՝ 3։4)
Ռոդրիգո, 90, 90+1 - Ռիյադ Մահրեզ, 73
TWO GOALS IN TWO MINUTES.
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 4, 2022
Rodrygo heads in to level the tie #UCL pic.twitter.com/9syauEnO7L
There's nothing like this. The UEFA Champions League semi-finals #UCL pic.twitter.com/8ZJ1JHCMbT
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 4, 2022
— ليالي الابطال (@z46975312) May 4, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում