ՈւԵՖԱ-ն հաստատել է ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի՝ Եվրո-2023-ի որակավորման փուլի H խմբի վերջին երկու հանդիպումների անցկացման ժամկետները, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
H խմբի 9-րդ տուրի Հայաստան Մ-21 - Ֆրանսիա Մ-21 հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի 20:00-ին։
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն այս ընտրական փուլում վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 12-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընդունելով Ուկրաինայի հասակակիցներին։ Հանդիպման մեկնարկը՝ 19։00-ին։
H խումբ
1․ Ֆրանսիա (7 խաղ)՝ 19 միավոր
2․ Ուկրաինա (6 խաղ)՝ 13 միավոր
3․ Սերբիա (8 խաղ)՝ 11 միավոր
4․ Ֆարերյան կղզիներ (8 խաղ)՝ 9 միավոր
5․ Հյուսիսային Մակեդոնիա (8 խաղ)՝ 6 միավոր
6․ Հայաստան (7 խաղ)՝ 3 միավոր
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում