22:23  ,  23 ապրիլի, 2022

«Բավարիան» 32-րդ անգամ նվաճեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Մյունխենի «Բավարիան» 32-րդ անգամ եւ 10-րդ անգամ անընդմեջ նվաճեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը։

Բունդեսլիգայի 31-րդ տուրում գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն ընդունեց անմիջական հետապնդող Դորտմունդի «Բորուսիային» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

«Բավարիայից» աչքի ընկան գերմանացի կիսապաշտպաններ Սերժ Գնաբրին ու Ջամալ Մուսիալան եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւնադովսկին։

Առաջնության ավարտից 3 տուր առաջ «Բավարիան» վաստակել է 75 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Բորուսիան» հետ է 12 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 3։1 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 15, Ռոբերտ Լեւանդովսկի, 34, Ջամալ Մուսիալա, 83 - Էմրե Ջան, 52, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով