10:11  ,  18 ապրիլի, 2022

Քարիմ Բենզեմայի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Սեւիլիային» խփած գոլի շնորհիվ արդյունավետության անձնական ռեկորդ է սահմանել։

34-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ Իսպանիայի առաջնության մեկ մրցաշրջանում հասավ 25 գոլի ցուցանիշին, հաղորդում է Opta-ն։ Նրա նախորդ լավագույն արդյունքը գրանցվել էր 2015-2016 թվականների առաջնությունում՝ 24 գոլ։

Հիշեցնենք, որ Բենզեմայի գոլի շնորհիվ է «Ռեալը» «Սեւիլիային» հաղթել 3։2 հաշվով։

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման Արքայական թիմի հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել 39 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Բենզեմայի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում