00:59  ,  18 ապրիլի, 2022

«Ռեալը» կամային հաղթանակ տարավ «Սեւիլիայի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Ռեալը» հյուրընկալվեց «Սեւիլիային» եւ կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Առաջին խաղակեսում «Սեւիլիան» հաղթեց 2։0 հաշվով՝ 4 րոպեում խփելով երկու գոլը։ 21-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, 25-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելան։

Երկրորդ խաղակեսում «Ռեալը» կարողացավ երեք գոլ խփել։ 50-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, 83-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իսպանացի պաշտպան Նաչոն։ Արքայական թիմի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

32 խաղից հետո «Ռեալը» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սեւիլիան» (32 խաղ) երրորդն է՝ 60 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» անցկացրել է 30 հանդիպում եւ նույնպես ունի 60 միավոր։ 

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Սեւիլիա» - «Ռեալ»՝ 2։3 (տեսանյութ)

Իվան Ռակիտիչ, 21, Էրիկ Լամելա, 25 - Ռոդրիգո, 50, Նաչո, 83, Քարիմ Բենզեմա, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս