21:22  ,  17 ապրիլի, 2022

Անգլիայի գավաթ․ «Չելսին» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած խաղում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 2։0 հաշվով առավելության հասավ լոնդոնյան «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։

65-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը։ 76-րդ րոպեին «Չելսիի» երկրորդ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։

Եզրափակիչում «Չելսիի» մրցակիցը կլինի «Լիվերպուլը», որը կիսաեզրափակիչում 3։2 հաշվով պարտության էր մատնել «Մանչեսթեր Սիթիին»։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին «Ուեմբլի» ստադիոնում։

Անգլիայի գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ

«Չելսի» - «Քրիսթալ Փելաս»՝ 2։0 

Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 65, Մեյսոն Մաունթ, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում