15:17  ,  14 ապրիլի, 2022

ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների քառյակը․

Կոնստանտինոս Ցիմիկաս («Լիվերպուլ»), Ջոն Սթոունզ («Մանչեսթեր Սիթի»), Ռաուլ Ալբիոլ («Վիլյառեալ»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»)։

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվում է քվեարկություն։

Հիշեցնենք, որ «Ռեալը» տանը 2։3 հաշվով պարտվել է Լոնդոնի «Չելսիին», «Վիլյառեալը» Մյունխենում 1։1 հաշվով ոչ ոքի է խաղացել «Բավարիայի» հետ, «Բենֆիկան» ու «Լիվերպուլը» Անգլիայում պատասխան հանդիպումն ավարտել են 3։3 հաշվով, «Աթլետիկոն» ու «Մանչեսթեր Սիթին» Մադրիդում գոլ չեն խփել։

Կիսաեզրափակիչում «Լիվերպուլը» կմրցի «Վիլյառեալի», «Ռեալը»՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 26-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 3-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս