Սլովենիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում մեկնարկել է վերջին տուրը։
Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցում է իսպանացի Խայմե Սանտոս Լատասայի հետ (ուղիղ)։
Հայ գրոսմայստերը 10 տուրից հետո ունի 8 միավոր եւ հաղթանակի դեպքում կարող է հավակնել չեմպիոնի տիտղոսին։
8 միավոր ունի նաեւ գերմանացի Մատիաս Բլյուբաումը, որը վերջին տուրում խորվաթ Իվան Սարիչի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում