Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը 77 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում մրցեց աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովի հետ եւ համառ պայքարում 6:5 հաշվով հաղթանակի հասավ:
Ադրբեջանցի ըմբիշը կոշտ գոտեմարտ էր վարում: Առաջին մրցափուլում երկու ըմբիշներն էլ գլխի վնասվածք ստացան: Երկրորդ մրցափուլի մեկնարկում հաշիվը 5:5 էր Մալխաս Ամոյանի առավելությամբ:
Ադրբեջանցի ըմբիշն այդպես էլ չկարողացավ միավոր վաստակել եւ պարտվեց հայ ըմբիշին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:07 , 5 հոկտեմբերի
15:39 , 5 հոկտեմբերի
15:03 , 5 հոկտեմբերի
14:05 , 5 հոկտեմբերի
13:33 , 5 հոկտեմբերի
13:06 , 5 հոկտեմբերի
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի