11:57  ,  22 մարտի, 2022

Հայաստան - Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում են նաեւ «Հանրապետականում»

Հայաստան - Չեռնոգորիա  ընկերական հանդիպման տոմսեր արդեն հնարավոր է ձեռք բերել  նաեւ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղից։ 

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո: 

 Հյուսիսային, Հարավային - 1000 դրամ
 Արևելյան - 3000, 5000 դրամ
 Արևմտյան - 8000 դրամ

Գործում է նաև տոմսերի առցանց վաճառք https://tickets.ffa.am կայքում։

Հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին եւ կմեկնարկի 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում