12:56  ,  21 մարտի, 2022

Սարգիս Ադամյանը չի միանա Հայաստանի հավաքականին

Բելգիական «Բրյուգեի» հարձակվող Սարգիս Ադամյանը չի միանա Հայաստանի հավաքականին առաջիկա ընկերական խաղերին մասնակցելու համար։

Բելգիայի առաջնության 32-րդ տուրի խաղում հայ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը։

«Բրյուգեն» տանը մրցել է «Գենկի» հետ եւ հաղթել 3։1 հաշվով։ Ադամյանը 5-րդ գոլն էր խփել Բելգիայի առաջնությունում եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։

Մարտի 24-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի թիմի հետ, մարտի 29-ին Օսլոյում ընկերական խաղում կմրցի Նորվեգիայի հավաքականի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում