18:15  ,  17 մարտի, 2022

ԵԱ Մ-22. Արթուր Շահբազյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 63,5 կգ քաշային Արթուր Շահբազյանը երկրորդ հաղթանակը տարավ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Լոռու մարզը ներկայացնող մարզիկը 1/8 եզրափակիչում մրցեց չեխ Էրիկ Շուչի հետ և հաղթեց մեծ առավելությամբ՝ 5։0:

Առաջին մենամարտում Արթուր Շահբազյանը պարտության էր մատնել Լատվիան ներկայացնող Յագորս Մամասևսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English