23:50  ,  15 մարտի, 2022

Արման Ծառուկյանը՝ ԱՄՆ-ից․ «Ամերիկայում լավ է, բայց տանն ավելի լավ է» (ֆոտո)

Խառը մենամարտերի UFC թեթեւ քաշային մարտիկ Արման Ծառուկյանը Ինստագրամում լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ից։ Նա դեռ չի վերադարձել Լաս Վեգասից։

«Ամերիկայում լավ է, բայց տանն ավելի լավ է»,- գրել  է Ծառուկյանը։

Փետրվարի 27-ին Լաս Վեգասում Արման Ծառուկյանը UFC Vegas 49 մրցաշարում պարտության էր մատնել իսպանացի Խոել Ալվարեսին։

View this post on Instagram

A post shared by Arman Tsarukyan (@arm_011)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում