17:53  ,  13 մարտի, 2022

ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ՝ 3։0 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն ընդունեց հետնապահ «Բորդոյին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, բրազիլացի հարձակվող Նեյմարը եւ արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը։

ՊՍԺ-ն 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 15 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից»։ «Բորդոն» վերջինն է՝ 22 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր

ՊՍԺ - «Բորդո»՝ 3։0 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 24, Նեյմար, 52, Լեանդրո Պարեդես, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով