23:03  ,  4 մարտի, 2022

Ռուսաստանի եւ Բելառուսի բռնցքամարտիկները հեռացվեցին միջազգային մրցումներից

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա) արգելել է Ռուսաստանի եւ Բելառուսի բռցնքամարտիկների մասնակցությունը միջազգային մրցումների, հաղորդում է կազմակերպության կայքը։

Երկու երկրներում արգելվել են միջազգային մրցումների անցկացումը։ Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։

Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջարկել էր բոլոր մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներին, կազմակերպություններին եւ մրցումների կազմակերպիչներին Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին արգելել մասնակցությունը միջազգային մրցումների, իսկ երկու երկրների տարածքներում չանցկացնել միջազգային մրցումներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում