20:44  ,  4 մարտի, 2022

Աշխարհի գավաթ. Վահագն Դավթյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր (ֆոտո)

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին եւս երկու մեդալ։

Օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը նվաճեց հաղթողի կոչումը, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալը։

Հայաստանի հավաքականի առաջատարներից Հարություն Մերդինյանը բրոնզե մեդալակիր էր դարձել նժույգ թափերի եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում