Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի 7-րդ տուրի Հայաստան Մ-21 - Ուկրաինա Մ-21 հանդիպումը հետաձգվել է, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով ՈւԵՖԱ-ն որոշել է հետաձգել հանդիպումն անորոշ ժամանակով։ Այն պետք է տեղի ունենար մարտի 24-ին Արմավիրում։
Հանդիպման անցկացման նոր ամսաթվի վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն։
Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի 8-րդ տուրի Սերբիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում