11:40  ,  4 մարտի, 2022

Կոջո Ալֆոնսը միացել է «Ալաշկերտին»

«Ալաշկերտի» կազմը համալրել է  կոտդիվուարցի կիսապաշտպան Կոջո Ալֆոնսը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա հենակետային կիսապաշտպանը  հայ ֆուտբոլասերներին հայտնի է «Արարատ-Արմենիայում» ունեցած հաջող մրցելույթներով:

Պորտուգալական մի շարք թիմերում հանդես եկած փորձառու ֆուտբոլիստի նախորդ ակումբը ղազախական «Տարազն» էր, որի կազմում նա խաղացել է նաև Վարդան Մինասյանի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English