10:29  ,  4 մարտի, 2022

Ալեքսանդր Կարապետյանը վիրահատվել է

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հաջողությամբ վիրահատվել է, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նախնական գնահատականով՝ հարձակվողի ապաքինումը կտևի 3 ամիս:

Հայաստանի առաջնության 20-րդ տուրում «Նոայի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում էր  վնասվածքը ստացել Ալեքսանդր Կարապետյանը։ Այդ խաղում «Ալաշկերտը» հաղթել էր 1։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում