17:56  ,  2 մարտի, 2022

«Արարատ-Արմենիան» չկարողացավ հաղթել ԲԿՄԱ-ին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» ընդունեց ԲԿՄԱ-ին եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը գոլ խփել չկարողացան։

18 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկից»։ ԲԿՄԱ-ն վերջինն է՝ 8 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 20-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ՝ 0։0

«Նորավանք» - «Փյունիկ»՝ 1։2

Եվգենի Կոբզար, 62, 11մ - Ուգո Ֆիրմինո, 33, 89

Մարտի 1

«Նոա» - «Ալաշկերտ»՝ 0:1

Արտակ Եդիգարյան, 66

«Վան» - «Արարատ»՝ 0:1

Գոռ Մալաքյան, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում