16:31  ,  2 մարտի, 2022

«Փյունիկն» ուժեղ էր «Նորավանքից» (տեսանյութ)

Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Փյունիկը» Վայքի «Արեւիկ» մարզադաշտում հյուրընկալվեց «Նորավանքին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Երեւանյան թիմին հաղթանակ բերեց 33-ամյա պորտուգալացի պաշտպան Ուգո Ֆիրմինոն. որը դարձավ դուբլի հեղինակ։

18 խաղից հետո «Փյունիկը» 41 միավորով երկրորդն է, «Նորավանքը» նախավերջինն է՝ 11 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 20-րդ տուր

«Նորավանք» - «Փյունիկ»՝ 1։2

Եվգենի Կոբզար, 62, 11մ - Ուգո Ֆիրմինո, 33, 89

«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ՝ 0։0 (ընթանում է առաջին խաղակեսը)

Մարտի 1

«Նոա» - «Ալաշկերտ»՝ 0:1

Արտակ Եդիգարյան, 66

«Վան» - «Արարատ»՝ 0:1

Գոռ Մալաքյան, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով