Հայաստանի հավաքականի հարձակվող Նարեկ Գրիգորյանը կարիերան կշարունակի Լեհաստանում։
«Ուրարտու» և «Յագելոնիա» ակումբների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Գրիգորյանը Լեհաստան է տեղափոխվել վարձակալական հիմունքներով` հետագայում տրանսֆերի գնման հնարավորությամբ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նոր ակումբում Գրիգորյանը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով:
Ընթացիկ մրցաշրջանում Նարեկ Գրիգորյանն «Ուրարտուում» անցկացրել է 21 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։
«Յագելոնիայում» ժամանակին հանդես է եկել նաև Ռոբերտ Արզումանյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում