09:43  ,  1 մարտի, 2022

Հայաստանի հավաքականի հարձակվողը «Ուրարտուից» վարձակալությամբ տեղափոխվեց «Յագելոնիա»

Հայաստանի հավաքականի հարձակվող Նարեկ Գրիգորյանը կարիերան կշարունակի Լեհաստանում։

«Ուրարտու» և «Յագելոնիա» ակումբների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Գրիգորյանը Լեհաստան է տեղափոխվել վարձակալական հիմունքներով` հետագայում տրանսֆերի գնման հնարավորությամբ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նոր ակումբում Գրիգորյանը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով:

Ընթացիկ մրցաշրջանում Նարեկ Գրիգորյանն «Ուրարտուում» անցկացրել է 21 հանդիպում և դարձել 4 գոլի  հեղինակ։

«Յագելոնիայում» ժամանակին հանդես է եկել նաև Ռոբերտ Արզումանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով