16:05  ,  25 փետրվարի, 2022

«Արարատ-Արմենիան» պարտության մատնեց «Ալաշկերտին»

Հայաստանի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտն» ընդունեց առաջատար «Արարատ-Արմենիային», որն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։

«Արարատ-Արմենիան» (17 խաղ) 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ալաշկերտը» (15 խաղ) 5-րդն է՝ 21 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 0։1

Յուսուֆ Օտուբանջո, 90+7

Փետրվարի 26

«Փյունիկ» - ԲԿՄԱ՝ 14։00-ին

Փետրվարի 24

«Ուրարտու» - «Նորավանք»՝ 1։1

Ջոնել Դեսիրե, 17 - Էբերտ, 74

«Արարատ» - «Նոա»՝ 1։1

Գոռ Մալաքյան, 70, 11մ - Ալեշանդրե Օլիվեյրա, 46

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում