«Բարսելոնայի» բասկետբոլային թիմը Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով որոշել է չմեկնել Սանկտ Պետերբուրգ «Զենիթի» դեմ Եվրալիգայի հերթական խաղին, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ակումբը փետրվարի 24-ին քննարկում է ունեցել շահագրգիռ կողմերի հետ եւ որոշել չմեկնել Ռուսաստան։
«Զենիթ» - «Բարսելոնա» հանդիպումը նշանակված է փետրվարի 25-ին։
Եվրալիգայի 25 խաղից հետո «Բարսելոնան» 20 հաղթանակից եւ 5 պարտությունից հետո առաջին տեղում է։ «Զենիթը» 23 խաղում տարել է 14 հաղթանակ եւ 5-րդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում