17:56  ,  24 փետրվարի, 2022

«Ուրարտուն» չհաղթեց «Նորավանքին»

Հայաստանի առաջնության 19-րդ տուրում Երեւանի «Ուրարտուն» ընդունեց «Նորավանքին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

«Ուրարտուն» առաջինը հասավ հաջողության։ 17-րդ րոպեին 11 մետրանոցից աչքի ընկավ հարձակվող Ջոնել Դեսիրեն (Հաիթի)։ 74-րդ րոպեին հյուրերից պատասխան գոլը խփեց բրազիլացի պաշտպան Էբերտը։

«Ուրարտուն» (16 խաղ) 20 միավորով 6-րդն է, «Նորավանքը» (17 խաղ) 8-րդն է՝ 11 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Ուրարտու» - «Նորավանք»՝ 1։1

Ջոնել Դեսիրե, 17 - Էբերտ, 74

«Արարատ» - «Նոա»՝ 1։1

Գոռ Մալաքյան, 70, 11մ - Ալեշանդրե Օլիվեյրա, 46

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս