15:50  ,  24 փետրվարի, 2022

«Արարատն» ու «Նոան» հաղթողին չպարզեցին

Հայաստանի առաջնության 19-րդ տուրի խաղում «Արարատն» ընդունեց «Նոային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

46-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Նոայի» պորտուգալացի կիսապաշտպան Ալեշանդրե Օլիվեյրան։ «Արարատը» հավասարությունը վերականգնեց 70-րդ րոպեին։ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց կիսապաշտպան Գոռ Մալաքյանը։

«Արարատը» 17 խաղից հետո 31 միավորով երրորդն է, «Նոան» անցկացրել է 16 միավոր եւ 23 միավորով չորրորդն է։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Արարատ» - «Նոա»՝ 1։1

Գոռ Մալաքյան, 70, 11մ - Ալեշանդրե Օլիվեյրա, 46

«Ուրարտու» - «Նորավանք»՝ 16։00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում