11:46  ,  22 փետրվարի, 2022

ՀՖՖ-ն հայտարարում է ՈւԵՖԱ-ի մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈւԵՖԱ-ի Մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և ս․թ․ փետրվարի 15-ից մարտի 15-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը:

Դասընթացը տևելու է 6 ամիս և բաղկացած է լինելու 6 մոդուլներից, յուրաքանչյուր մոդուլը կտևի 3 օր: Դասընթացի առաջին մոդուլը կանցկացվի այս տարվա մարտի 28-ից 30-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

 Դասընթացին կարող է մասնակցել 24 ուսանող: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով` ուսանողների ընտրությունը կիրականացվի տեսական և գործնական քննությունների միջոցով:

Նախապատվությունը կտրվի ամենաբարձր միավոր հավաքած 24 մասնակիցներին: Հավասար միավորների դեպքում` հաշվի կառնվեն հայտում նշված հավելյալ հմտությունները (աշխատանքային փորձ, ֆուտբոլային փորձ, մասնագիտական կրթություն և այլն):

Տեսական և գործնական քննությունները տեղի կունենան  մարտի 18-ին:

Դասընթացի ուսման վարձն է՝ 50.000 ՀՀ դրամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English