22:38  ,  20 փետրվարի, 2022

Դորտմունդի «Բորուսիան» 6 գոլ խփեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ հաղթանակ տարավ 6։0 հաշվով։

Դուբլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը։

Դորտմունդյան թիմը 49 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Բավարիայից» հետ է 6 միավոր։ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 13-րդն է՝ 26 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 6։0 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 26, 81, Դոնիել Մալեն, 32, Մարիուս Վոլֆ, 70, Յուսուֆա Մուկոկո, 74, Էմրե Ջան, 90+1, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում