13:26  ,  15 փետրվարի, 2022

Պեկին-2022. Նորվեգիան եւս 2 ոսկե մեդալ նվաճեց եւ ընդհանուր հաշվարկի առաջատարն է

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Նորվեգիան նվաճեց եւս երկու ոսկե մեդալ։ Նրանք հավասարը չունեցան բիաթլոնի տղամարդկանց 4 անգամ 7,5 կմ փոխանցավազքում եւ չմշկավազքի տղամարդկանց թիմային մրցավազքում։

Նորվեգիան 11 ոսկե մեդալով ընդհանուր հաշվարկի առաջատարն է։

Բիաթլոն, տղամարդիկ, 4х7,5 կմ փոխանցավազք

  1. Նորվեգիա (Ստուրլա Հոլմ Լագրեյդ, Տարիեյ Բյո, Յոհաննես Բյո, Վետլե Շոստադ Կրիստիանսեն)՝ 1:19.50,2 (1+7)
  2. Ֆրանսիա (Ֆաբիեն Կլոդ, Էմիլիեն Ժակլեն, Սիմոն Դեստիե, Կենտեն Ֆիյոն-Մայե)՝ 27,4 (0+9)
  3. Ռուսաստան (Քարիմ Հալիլի, Ալեքսանդր Լոգինով, Մաքսիմ Ցվետկով, Էդուարդ Լատիպով)

Չմշկավազք, տղամարդիկ, հետապնդումով թիմային մրցավազք

  1. Նորվեգիա
  2. Ռուսաստան
  3. ԱՄՆ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English