12:16  ,  13 փետրվարի, 2022

Կայ Հավերցը կրկնեց Լիոնել Մեսիի նվաճումը (ֆոտո)

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում Լիբերտադորեսի գավաթակիր «Պալմեյրասին» (Բրազիլիա) խփած հաղթական գոլի շնորհիվ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը կրկնեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի նվաճումը։

Կայ Հավերցը հաղթական գոլի հեղինակ էր դարձել նաեւ 2021թ․ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ «Չելսին» 1։0 հաշվով հաղթել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Մեսին 2011-ին «Բարսելոնայի» կազմում նույնպես հաղթական գոլերի հեղինակ էր դարձել Չեմպիոնների լիգայի եւ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչներում, հաղորդում է Opta-ն։

Հիշեցնենք, որ «Չելսին» «Պալմեյրասին» հաղթել է 2։1 հաշվով եւ առաջին անգամ նվաճել աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English