21:42  ,  9 փետրվարի, 2022

FIDE Grand Prix. Արոնյանը հաղթեց Կեյմերին եւ միանձյա առաջատարն է

Բեռլինում անցկացվող FIDE Grand Prix շարքի առաջին մրցաշարի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով մրցեց գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ եւ հաղթանակ տարավ 35-րդ քայլում։

Լեւոն Արոնյանը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ C խմբի միանձնյա առաջատարն է։ Կեյմերը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Հնդիկ Սանտոշ Գուջրատի Վիդիտը եւ ռուսաստանցի Դանիիլ Դուբովը խաղացին ոչ ոքի եւ ունեն 2,5-ական միավոր։

Վերջին տուրում Արոնյանը փետրվարի 10-ին կխաղա Դուբովի հետ։

Արոնյանն ապահովեց տեղը կիսաեզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում