09:43  ,  8 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Չինաստանը գլխավորեց մեդալային հաշվարկը (ֆոտո)

Պեկինում շարունակվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Չինաստանը նվաճեց երրորդ ոսկե մեդալը եւ գլխավորեց մեդալային հաշվարկը։

Ֆրիսթայլում Էյլին Գուն անգերազանցելի էր կանանց բիգ-էյր մրցաձեւում։ Երկրորդ տեղը գրավեց գրավեց ֆրանսիացի Տես Լեդյուն, երրորդ տեղը՝ շվեյցարացի Մատիլդա Գրեմոն։

Չինաստանն ունի 3 ոսկե եւ 2 արծաթե մեդալ։ Երկրորդ տեղում Շվեդիան է՝ 3 ոսկե մեդալ։ Ռուսաստանի հավաքականը երրորդն է՝ 2 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ։

Պեկին-2022․ Ֆրիսթայլ, բիգ-էյր, կանայք

  1. Էյլին Գու (Չինաստան)՝ 188,25
  2. Տես Լեդյո (Ֆրանսիա)՝ 187,50
  3. Մատիլդա Գրեմո (Շվեյցարիա)՝ 182,50

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English