21:03  ,  5 փետրվարի, 2022

Անգլիայի գավաթ․ «Էվերտոնն» ու «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցան (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Էվերտոնը» Լիվերպուլում ընդունեց «Բրենթֆորդին»։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդը հաղթական նորամուտ ունեցավ «Էվերտոնի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ Դաշտի տերերն առավելության հասան 4։1 հաշվով եւ դուրս եկան 1/8 եզրափակիչ։

Նույն հաշվով «Մանչեսթեր Սիթին» տանը հաղթանակ տարավ «Ֆուլհեմի» նկատմամբ եւ շարունակում է պայքարը։

«Վուլվերհեմփթոնը» չկարողացավ հաղթահարել «Նորվիչ Սիթիի» արգելքը՝ 0։1։

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»՝ 4։1 (տեսանյութ)

Իլկայ Գյունդոգան, 6, Ջոն Սթոունս, 13, Ռիյադ Մահրեզ, 53, 11մ, 57 - Ֆաբիո Կարվալյու, 4

«Վուլվերհեմփթոն» - «Նորվիչ Սիթի»՝ 0։1 (տեսանյութ)

Քենի Մաքլին, 45+1

«Էվերտոն» - «Բրենթֆորդ»՝ 4։1 (տեսանյութ)

Իերի Մինա, 31, Ռիշարլիսոն, 48, Մեյսոն Հոլգեյթ, 62, Էնդրոս Թաունսենդ, 90+1 - Այվան Տոնի, 54, 11մ

«Քրիսթալ Փելաս» - «Հարթլփուլ Յունայթեդ»՝ 2։0 

Մարկ Գեհի, 4, Մայքլ Օլիսե, 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում