14:03  ,  5 փետրվարի, 2022

Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը փոխվել է (ֆոտո)

Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը փոխվել է։ Գայանե Ներսիսյանին կփոխարինի Զառա Գրիգորյանը, հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նախորդ օրը նախկին մարմնամարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել էր Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ եւ կղեկավարի գեղարվեստական մարմնամարզությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում