16:18  ,  4 փետրվարի, 2022

Մեկնարկել է Պեկին-2022-ի բացման արարողությունը․ Հայ օլիմպիականների մասնակցության ժամանակացույցը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկել է 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հայաստանն ունի 6 մասնակից, որոնցից մեկը՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը դեռ չի մեկնել օլիմպիական Պեկին: Լեռնադահուկորդի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Հայաստանի պատվիրակության դրոշակակիրները կլինեն գեղասահորդուհի Թինա Կարապետյանն ու դահուկավազորդ Միքայել Միքայելյանը։

Խաղերին կմասնակցի 95 երկրի  ավելի քան 4 հազար ներկայացուցիչ: 7 մարզաձեւի 15 մրցաձևեում  կվիճարկվի մեդալների 109  հավաքածու: Պեկինը միակ քաղաքն է, որը ե՛ւ ամառային, ե՛ւ ձմեռային Օլիմպիական Խաղեր է ընդունել։ Խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։

Ներկայացնում ենք հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը (Երեւանի ժամանակով):

Փետրվարի 4

Պեկինի Ազգային ստադիոն

Բացման հանդիսավոր արարողություն

Հայաստանի դրոշակակիրներ գեղասահորդուհի Թինա Կարապետյան եւ դահուկավազորդ Միքայել Միքայելյան:

Փետրվարի 6

Սկիաթլոն

11:00

Միքայել Միքայելյան - 15 կմ դասական ոճ + 15 կմ ազատ ոճ

Փետրվարի 8

Դահուկավազք, արագավազք

12:00

Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, որակավորում

Փետրվարի 10

Դահուկավազք

11:00

Կատյա Գալստյան - 10 կմ դասական ոճ

Անգելինա Մուրադյան - 10 կմ դասական ոճ

Փետրվարի 11

Դահուկավազք

11:00

Միքայել Միքայելյան - 15 կմ դասական ոճ

Փետրվարի 12

Գեղասահք

15:00

Պարային զույգ Թինա Կարապետյան - Սիմոն Պրուքս Սենեկալ - կարճ ծրագիր

Փետվարի 13

Լեռնադահուկային սպորտ

Հարություն Հարությունյան - ոլորավայրէջք

Փետրվարի 14

Գեղասահք

05:15

Պարային զույգ Թինա Կարապետյան - Սիմոն Պրուքս Սենեկալ - ազատ ծրագիր (որակավորման շեմը հաղթահարելու դեպքում)

Փետրվարի 16

Լեռնադահուկային սպորտ

Հարություն Հարությունյան - հսկա ոլորավայրէջք

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում