@ashbarty #AusOpen #AO2022 pic.twitter.com/h4Xpt62VIp
— #AusOpen (@AustralianOpen) January 29, 2022
Աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարթին նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանաց մենախաղի չեմպիոնի տիտղոսը։
Եզրափակիչում ավստրալացի մարզուհին մրցեց 27-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզի հետ եւ հաղթանակ տարավ 2 սեթում՝ 6:3, 7:6 (7:2)։
Էշլի Բարթին մենախաղի երրորդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։
Տղամարդկանց տիտղոսը հունվարի 30-ին կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը եւ 6-րդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում