Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրը, որը յութուբյան ուղիղ եթերում մեկնաբանում է կանանց Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը։
Միանձնյա առաջատարը Մանուել Պետրոսյանն է, որը 10 տուրից հետո վաստակել է 7 միավոր։ Նրանից կեսական միավոր են հետ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Տեր-Սահակյանը ունի 6 միավոր։
11-րդ տուր
Արման Միքայելյան - Մանուել Պետրոյսան
Սամվել Տեր-Սահակյան - Տիգրան Հարությունյան
Դավիթ Շահինյան - Մամիկոն Ղարիբյան
Հովհաննես Գաբուզյան - Զավեն Անդրիասյան
Արման Փաշիկյան - Հայկ Մ. Մարտիրոսյան
Տիգրան Լ. Պետրոսյան - Շանթ Սարգսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում