20:26  ,  22 հունվարի, 2022

«Հոֆենհայմը» պարտվեց Դորտմունդի «Բորուսիային», Ադամյանը չխաղաց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Հոֆենհայմին» եւ հաղթանակ տարավ 3։2 հաշվով։ Հյուրերի կազմում աչքի ընկան նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը եւ գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը։ «Հոֆենհայմի» գերմանացի կիսապաշտպան Դավիդ Ռաումն էլ գրավեց սեփական դարպասը։ Դաշտի տերերի գոլերը խփեցին  հարձակվողներ՝ խորվաթ Անդրեյ Կրամարիչն ու ֆրանսիացի Ժորժինյո Ռյուտերը։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ խաղին չմասնակցեց։

«Բորուսիան» 43 միավորով երկրորդն է եւ 3 միավոր հետ է առաջատար «Բավարիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Հոֆենհայմը» 6-րդն է՝ 31 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2։3 (տեսանյութ)

Անդրեյ Կրամարիչ, 45+1, Ժորժինյո Ռյուտեր, 77 – Էրլինգ Հոլանդ, 6, Մարկո Ռոյս, 58, Դավիդ Ռաում, 66, ինքնագոլ

«Ֆրայբուրգ» - «Շտուտգարտ»՝ 2։0

Հիրոկի Իտո, 37, ինքնագոլ, Կեւին Շադե, 71

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Ունիոն Բեռլին»՝ 1։2

Կուադիո Կոնե, 40 - Մաքս Կրուզե, 18, 11մ, 84

«Բայեր» - «Աուգսբուրգ»՝ 5։1

Քարիմ Բելարաբի, 9, Մուսա Դիաբի, 24, 65, 69, Լուկաս Ալարիո, 81

«Գրոյտեր Ֆյուրտ» - «Մայնց»՝ 2։1

Ջերեմի Դուձյակ, 12, Շտեֆան Բել, 66, ինքնագոլ - Քարիմ Օնիսիվո, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս