20:28  ,  16 հունվարի, 2022

Իսպանիայի գավաթ․ «Բետիսը» սկանդալային խաղում հաղթեց «Սեւիլիային» (տեսանյութ)

«Բետիսը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

«Սեւիլիայի» դեմ 1/8 եզրափակիչի հանդիպումը նախորդ օրը ընդհատվել էր տրիբունայից «Սեւիլիայի» կիսապաշտպան Ժոան Ժորդանի վրա նետած փայտե ձողի պատճառով։ Իսպանացի ֆուտբոլիստը գլխի վնասվածք է ստացել։ Հանդիպումը դադարեցվել էր առաջին խաղակեսի վերջում 1։1 հաշվի ժամանակ եւ շարունակվել մեկ օր անց առանց հանդիսականների։

«Բետիսն» առավելության հասավ 2։1 հաշվով։ Հաղթական գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Սերխիո Կանալեսը։

Իսպանիայի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ

«Բետիս» - «Սեւիլիա»՝ 2։1 (տեսանյութ)

Նաբիլ Ֆեկիր, 39, Սերխիո Կանալես, 73 - Ալեխանդրո Գոմես, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում