21:17  ,  15 հունվարի, 2022

«Բավարիան» ու Մանուել Նոյերը հասել են համաձայնության

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը համաձայնության են հասել նոր պայմանագրի կնքման վերաբերյալ, հաղորդում է Sky Sport Deutschland–ը։

Նոյերի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։

Նոյերը «Բավարիա» է տեղափոխվել Գելզենկիրխենի «Շալկեից» 2011 թվականին։ Նա 2009 թվականից հանդես է գալիս նաեւ Գերմանիայի հավաքականում, որի հետ դարձել է 2014թ. աշխարհի չեմպիոն։ Նոյերը «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի ավագն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում