01:19  ,  15 հունվարի, 2022

Դորտմունդի «Բորուսիան» խնդիրներ չունեցավ՝ 5։1 (ֆոտո)

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Ֆրայբուրգին» եւ առավելության հասավ 5։1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում երկուական գոլ խփեցին բելգիացի պաշտպան Տոմա Մենյեն եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

«Բորուսիան» 40 միավորով երկրորդն է եւ 3 միավոր հետ է առաջատար «Բավարիայից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ֆրայբուրգը» չորրորդ տեղում է՝ 30 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Ֆրայբուրգ»՝ 5։1

Տոմա Մենյե, 14, 29, Էրլինգ Հոլանդ, 45+1, 75, Մահմուդ Դաուդ, 86 - Էրմեդին Դեմիրովիչ, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում