10:53  ,  14 հունվարի, 2022

Դիեգո Սիմեոնե․ Անհրաժեշտ ագրեսիայի պակաս ունենք

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Բիլբաոյի «Աթլետիկից» կրած 1։2 հաշվով պարտությունից հետո դժգոհել է, որ իր ղեկավարած թիմը քիչ ագրեսիվ է խաղում։

«Ընդհանուր առմամբ լավ խաղացինք, բայց արդյունքի պատճառով ամեն ինչ ավելի վատ է ընկալվում։ Պետք է կատարելագործվել մարզումների ժամանակ, ամենօրյա աշխատանքում, որպեսզի թույլ չտանք այսպիսի խաղերի կրկնություն։ Մենք հավատում ենք մեր արած աշխատանքին եւ գործին։

Մենք լավ խաղացինք «Ռայո Վալյեկանոյի» դեմ եւ հաղթեցինք 2։0 հաշվով, բայց պետք է ավելի ուժեղանալ եւ այլեւս միավորներ չկորցնել։ Անհրաժեշտ ագրեսիայի պակաս ունենք»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Աթլետիկոն» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 19-ին՝ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հյուրընկալվելով «Ռեալ Սոսյեդադին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English