01:23  ,  8 հունվարի, 2022

«Բավարիան» տարին սկսեց պարտությունով (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

18-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց մյունխենյան թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, սակայն հյուրերը 27-րդ եւ 31-րդ րոպեներին կարողացան գրավել գերմանացի Սվեն Ուլրայխի պաշտպանած դարպասը։ Աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Նոյհաուսը եւ ավստրիացի պաշտպան Շտեֆան Լայները։

«Բավարիան» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 11-րդն է՝ 22 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 1։2 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 18 - Ֆլորիան Նոյհաուս, 27, Շտեֆան Լայներ, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով